Իսրայելի ԱԳ ղեկավարը Իրանին մեղադրել է Ադրբեջանում իրենց դեսպանատան վրա հարձակում պլանավորելու մեջ
«Իրանը կանգնած է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա կանխված հարձակման հետևում»: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը, գրում է mignews.com-ը։
«Իրանական «ահաբեկչությունը» գլոբալ սպառնալիք է, ինչպես մենք տեսանք վերջին մի քանի օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակվելու փորձի ժամանակ, ինչպես նաև վերջին ամիսներին՝ Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակվելու փորձերում», - ասել է Քոհենը, որը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում:
Նախարարի խոսքով՝ Իրանը «ֆինանսավորել և հրահանգներ է տվել հարձակման փորձ կատարած ահաբեկչական բջջին»։
Քոհենը կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել «Իրանի ահաբեկչական գործողություններին դիմակայելու համար»։
Նշենք, որ հուլիսի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը ձերբակալել են Աֆղանստանի 23-ամյա քաղաքացու՝ Բաքվում դեսպանատան վրա հարձակում ծրագրելու կասկածանքով։ Նա ձերբակալվել է Hyatt Regency հյուրանոցի մոտ և հարցաքննվել Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը հայտարարել է, որ երիտասարդը եկել է «այլ երկրից»՝ հետևելու «երրորդ երկրի դեսպանատունը», հավաքագրելու բջիջը և ձեռք բերելու զենք ու ֆինանսավորում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...