Հայաստանում երկարացվեց ցեմենտի ներմուծման արգելքը

Հայաստան ցեմենտի ներկրման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ 

 

Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրության ծավալների աճով։

 

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած պոշտոնական տվյալներով` 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազար տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը զրոյացնելով։

 

Կառավարության համոզմամբ` սա նաև հավասար մրցակցային պայմաններ կստեղծեր տեղական արտադրողների համար։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ