Հինգ տարի անց ԱՄՆ-ն վերադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ
ԱՄՆ-ը պաշտոնապես վերադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) հինգ տարվա բացակայությունից հետո, երեքշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը։
Նշենք, որ հունիսի սկզբին Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ին ծանուցեց կրկին անդամ դառնալու իր որոշման մասին։ Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին ավելի քան 500 միլիոն դոլարի անդամավճարը՝ մարելու ԱՄՆ պարտքերն ու թույլ տալով երկրին կրկին միանալ կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ Պետքարտուղարությունը 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ից իր դուրս գալը բացատրել է, որ Վաշինգտոնը նման քայլի է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ում աճող պարտքերի պատճառով, կազմակերպության հիմնարար բարեփոխման անհրաժեշտության և նրա շարունակվող հակաիսրայելական քաղաքականության պատճառով։ Որոշումն ուժի մեջ է մտել մեկ տարի անց։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...