G7-ի երկրներն այսօր կհայտարարեն Ուկրաինային անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին
«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների առաջնորդներն այսօր կհայտարարեն Ուկրաինայի նկատմամբ անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին: Այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթը, գրում է The Guardian-ը:
«Նախագահ Բայդենը և G7-ի ղեկավարները, Զելենսկու հետ, այսօր կեսօրին կարևոր հայտարարություն կանեն՝ ուրվագծելով Ուկրաինայի ժողովրդին աջակցելու մեր երկարաժամկետ հանձնառությունը», - ասել է նա։
«Բացի այդ, կհայտարարվի G7 երկրների ծրագրերի մասին՝ օգնելու Ուկրաինային ստեղծել զինված ուժեր, որոնք կարող են պաշտպանել իրենց և կանխել ապագա հարձակումները», - հավելել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:
Նա մանրամասնել է, որ G7 երկրների և Ուկրաինայի միջև բանակցությունների շարքը կսկսվի այսօր՝ անվտանգության երկկողմ երաշխիքներ ձեռք բերելու համար։
«Մեծ յոթնյակ»-ի հռչակագիրը Կիևին անվտանգության երաշխիքների մասին, ամենայն հավանականությամբ, կվավերացվի այսօր՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Sky News-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին հղումով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական տեխնիկայի տեղաբաշխում, հետախուզական տվյալների փոխանակման ուժեղացում, Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև Ուկրաինայի արդյունաբերական հզորությունների զարգացում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...