Ֆուկուսիմայի ատոմակայանից կարող են ջուր խմել նրանք, ովքեր վստահ են դրա անվտանգության մեջ. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ջուրն օգտագործել խմելու և լողանալու համար նրանց, ովքեր վստահ են դրա անվտանգության մեջ։ Այս մասին Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում, հայտնում է TACC-ը։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ աղտոտված ջուրը պիտանի է խմելու կամ լողի համար, մենք առաջարկում ենք ճապոնական կողմին ռադիոակտիվ աղտոտված ջուրն օգտագործել այդ մարդկանց խմելու և լողալու համար, այլ ոչ թե այն օվկիանոս գցելու համար՝ առաջացնելով միջազգային հանրության անհանգստությունը», – ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ ՄԱԳԱՏԷ- ն հրապարակել է զեկույց, որում ընդգծվում է, որ ջրի բացթողման Ճապոնիայի ծրագրերը «համապատասխանում են միջազգային չափանիշներին»: Այս հայտարարությանն արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...