Ֆինլանդացի պաշտոնյան օգտագործել է «թուրք կապիկներ» արտահայտությունը. նա ներողություն է խնդրել
Ֆինլանդիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ռիիկա Պուրրան ներողություն է խնդրել 15 տարի առաջ մի շարք սոցցանցերում արած իր մեկնաբանությունների համար, որոնք նոր են ի հայտ եկել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
BBC-ի հաղորդմամբ՝ Պուրրան այդ մեկնաբանությունը գրել է 2008 թ-ին։
Մեկնաբանություններից մեկում նա մասնավորապես նշել է․
«Եթե ինձ ատրճանակ տային, ծայրամասային գնացքը լի կլիներ դիակներով»` նկատի ունենալով ներգաղթյալներին, որոնց նա հանդիպել է հասարակական տրանսպորտում: Դրանից բացի՝ Պուրրան օգտագործել էր նաև «թուրք կապիկներ» արտահայտությունը։
Պուրրան նախկինում չէր հաստատել, որ մեկնաբանություններն իրենն են: Այնուհետև իր Twitter-յան հաղորդագրության մեջ նա ընդգծել է, որ մեկնաբանությունները 15 տարվա վաղեմություն ունեն, արվել են դեռևս քաղաքականություն սկսելուց առաջ և, որ դա «հիմարություն» է։
«Ես այս պաշտոնում և տարիքում նման բան չեմ գրի։ Կատարյալ մարդ չեմ, ես սխալներ եմ թույլ տվել: Սակայն չեմ ընդունում բռնության, ռասիզմի կամ խտրականության որևէ ձև»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ֆինլանդիայում անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց աջակողմյան կոալիցիոն կառավարություն, որում ընդգրկված էր նաև ծայրահեղ աջ «Ֆիններ» կուսակցությունը Պուրրայի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...