ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաստաբանները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը
Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկել է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Նրանք հասել են ՆԳՆ շենքի մոտ եւ պահանջում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը:
Ավելի վաղ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ նշվում էր.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»:
Մանրամասները` տեսանյութում: