ՏԵՍԱՆՈՒԹ․ Իսլանդիայի մայրաքաղաքի մոտ հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայի հարավ-արևմուտքում հրաբուխի ժայթքում է տեղի ունեցել։ Այս ամսին հայտնում է Reuters-ը։ 

 

Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է Ռեյկյանես թերակղզում՝ մայրաքաղաք Ռեյկյավիկի մոտակայքում, ուժեղ երկրաշարժից հետո։ 

 

«Սա շատ փոքր ժայթքում է», - ասել է Մեթյու Ռոբերթսը IMO-ի սպասարկման և հետազոտական բաժնից: 

 

Նշվում է, որ այդ վայրերում ապրող մարդկանց համար հրաբուխի ժայթքումը վտանգ չի ներկայացնում։ Հաղորդվում է նաև, որ մայրաքաաղաքի՝ Ռեյկյավիկի միջազգային Կեֆլավիկ օդանավակայանում բնականոն շարժը չի խաթարվել, թռիչքները չեն հետաձգվել։

 

Քաղաքականություն