Ռուսաստանը 28 անօդաչու թռչող սարք է ուղարկել հարավային Օդեսայի և Կիևի ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 11-ին, վաղ առավոտյան Ռուսաստանը 28 անօդաչու թռչող սարք է ուղարկել հարավային Օդեսայի և Կիևի ուղղությամբ։ Այս մասին հայնում է Reuters-ը։ 

 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 26-ը։ Օդեսայում 22 մարդ է զոհվել։

 

Նշվում է, որ Կիևում պայթյունի և հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներ են լսել։ 

 

Կիևի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է 12 առանձնատուն, տուժածներ չկան։ 

 

Հաղորդվում է, որ այսօր Վիլնյուսի գագաթնաժողովում քննարկվելու է Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման հետևանքները:

 

Նշենք, որ Ռուսաստանը քննադատել էր դաշինքին և նրա առաջատար տերությանը` ԱՄՆ-ին, Ուկրաինային աջակցելու համար և նախազգուշացրել էր, որ Կիևի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարժանանա «հստակ» արձագանքի: 

 

Հիշեցնենք՝ այսօր ռուս-ուկրաինական հակամարտության 503-րդ օրն է։

Քաղաքականություն