Պետրոս Ղազարյանը վթարի է ենթարկվել ու փախե՞լ․ նա մեկնաբանում է
«Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով shamshyan.com-ի այն հրապարակմանը, թե «Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը, Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին»։
«Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնումա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ՝ զգույշ քշի, նստում շարունակում եմ։
Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։
Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները»,- գրել է նա։
Պետրոս Ղազարյանը նաև հավելել է, որ արդյունքում իր բոլոր բարեկամներն ու ընկերները զանգել են, որոնց հետ վաղուց չէր շփվել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...