«Մի թատրոն, մի բեմականացում»․ ադրբեջանագետը՝ Կարմիր խաչի մեքենաների հետ կապված միջադեպի մասին
«Միջազգային միջնորդները չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Մի թատրոն, մի բեմականացում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ, թե իբր Կարմիր Խաչի մեքենաներով սիգարետ, հեռախոս ու բենզին են մտցրել Արցախ։
Բայց ամենը մի կողմ, ինձ մի հարց է հուզում` այն բոլոր միջազգային միջնորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հետո իբր ապահովել կոնսոլիդացիա Արցախի շուրջ, չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից։
Եթե ազդեցության լծակ չունեք Ադրբեջանի վրա, ուրեմն դուք չեք կարող ստանձնել միջնորդի դեր, որովհետև դա հսկայական պատասխանատվություն է։ Դուք պատասխանատու եք Արցախում ստեղծված ծանր ու օրերցօր վատացող իրավիճակի համար», - գրել է ադրբեջանագետը։
Հիշեցնենք՝ աելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Լաչինի միջանցքը, պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...