
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Զանգվածային ցույցեր՝ Իսրայլելում․ կան ձերբակալվածներ

Վաղ առավոտվանից զանգվածային ցույցեր են սկսվել Իսրայելում՝ Թել Ավիվում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարներն արդեն փակել են մայրուղիներ և մի շարք փողոցներ։ Հարավային գոտիներով երթևեկությունը դանդաղ է ընթանում։
Հաղորդվում, որ այս րոպեներին Թել Ավիվում բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև։ Հաղորդվում է, որ ամբողջ երկրում մոտ 33 ցուցարար է ձերբակալվել, փոոցներում էլ տասնյակ-հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի։
Հիշեցենք, որ ցուցարարները բողոքում են՝ դատական համակարգում բարեփոխումների դեմ։