Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կտա. ՌԴ-ն դա «սխալ» որոշում է որակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը որոշել է հեռահար հրթիռներ մատակարարել Կիևին։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանն աջակցելու նպատակով։ Նա հրթիռների քանակի մասին տեղեկություն չի հայտնել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։
AFP-ն պարզաբանում է, որ խոսքը Scalp հրթիռների մասին է։
«Ես որոշել եմ մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումը, որպեսզի ուկրաինացիներին հնարավորություն տամ հեռահար հարվածներ հասցնել՝ պահպանելով մեր դոկտրինան, որը թույլ է տալիս Ուկրաինային պաշտպանել իր տարածքը», - ասել է Մակրոնը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուն պես:
Կրեմլը սխալ է համարել Ուկրաինայի զինված ուժերին հրթիռներ մատակարարելու այս Ֆրանսիայի որոշումը։
«Դեռ պետք է հստակեցվի, թե ինչ կործանման շառավիղի մասին է խոսքը։ Այս որոշումը սխալ է և հղի է հետևանքներով ուկրաինական կողմի համար։ Հրթիռները չեն ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, այլ միայն կբարդացնեն Կիևի ռեժիմի ճակատագիրը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...