18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլեկտրոստալում միգրանտները հանել են ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով»
Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում միգրանտները հանել են ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով»։ Նշենք, որ ըստ տեսանյութի՝ տղայի «հեռացված մազերը» կանաչ գույնի են եղել։
Էլեկտրոստալ քաղաքի «Кристалл» լողավազանի մոտ մի խումբ միգրանտներ դանակով «սափրել են» ռուս երիտասարդի (Յուրի Մ.) գլուխը՝ միաժամանակ հեռացնելով մաշկը։ Հրեշավոր «օպերացիայից» հետո միգրանտները տղային լքել են մոտակա առևտրի կենտրոնի մոտ և փախել։
Ականատեսները տուժողին առաջին օգնություն են ցույց տվել և շտապօգնություն կանչել։ Ըստ Readoka թելեգրամյան ալիքի՝ Յուրին վիրահատվել է։ Մինչդեռ իրավիճակը սոցիալական ցանցերում արդեն իսկ հրապարակայնություն է ստանում՝ տեղի բնակիչներն ակտիվորեն փնտրում են ինքնահռչակ հսկիչներին։
Ավելի վաղ ՌԴ ոստիկանությունը գործով արդեն բերման է ենթարկել Կոմի Հանրապետության 24-ամյա մի բնակչի։ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ Էլեկտրոստալում տղայի վրա դաժան հարձակման մեջ երկրորդ կասկածյալը ձերբակալվել է Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում։