ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը լողափում վայելում է արևը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելուց հետո և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, կարողացել է վայելել ամառային արևը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի իր տան մոտ գտնվող լողափում:
Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-ից 12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Եվրոպայից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից գործընկեր երկրների առաջնորդների հետ:
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում Բայդենը կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հարցը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի զսպման և պաշտպանության միջոցների արդիականացման խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել
Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել։ Առավոտվա և երե...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որ այս ծրագրին չեն մասնակցում․ Փաշինյան
Անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որ այս ծրագրին չեն մասնակցում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Խաչատրյանին
Կառավարությունը սխալ ուղով է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց...