Ծեծկռտուք, հայհոյանքներ՝ Հյուսիսային պողոտայում․ 5 երիտասարդները բաժին են տեղափոխվել
Հյուսիսային պողոտայի հյուրանոցներից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին։ Դեպքը եղել է հուլիսի 7-ին` ժամը 02.50-ին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել հինգ երիտասարդների:
Պարզվել է, որ նրանք ժամը 02.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում, դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:
Հայտնի է, որ երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...