ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրոհայինները զինված հարձակում են գործել Իրանի հարավ-արևելքում ոստիկանական տեղամասի դեմ
Մի քանի գրոհայիններ այսօր՝ հուլիսի 8-ին, զինված հարձակում են գործել Զահեդանի՝ Իրանի հարավարեւելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաքի ոստիկանական տեղամասի դեմ։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։
Նշվում է, որ հարձակվողները մահապարտների դեղին հագուստով էին, և նրանցից երկուսը պայթեցրել են իրենց։
Շրջանում կրակոցներ են լսվել, քանի որ, ըստ որոշ տվյալների, հարձակվողները փորձել են ներխուժել ոստիկանական տեղամաս։ Վկաները պատմել են, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական տեղամասի հսկիչ աշտարակ և վերևից կրակել ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանական և անվտանգության ուժերը շրջապատել են հարձակվողներին ինտենսիվ փոխհրաձգության պայմաններում։
Նշենք, որ Սիստան և Բելուջիստանը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, և երկար ափային սահման ունի Օմանի ծովում։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից երթուղի են դուրս եկել նոր տրոլեյբուսները
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Այս մասին տեղեկանում ենք Երև...