ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա Թբիլիսիում․ հայտնի է՝ որն է պատճառը
Վրաստանի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Թբիլիսիում Pride փառատոնի անցկացման դեմ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Sputnik Georgia-ից, հայտնում է Formula հեռուստաալիքը։
Հայտնի է, որ Թբիլիսիում Pride փառատոնի մի քանի հարյուր հակառակորդներ հավաքվել են փառատոնի վայրի մոտ և ճեղքել ոստիկանական շղթան։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածները բացահայտ վիրավորել են ոստիկաններին և փորձել հարձակվել լրագրողների վրա։ Ոստիկանության աշխատակիցները հաստատել են ձերբակալությունները, սակայն ձերբակալվածների թիվը չի նշվում։
Այս պահին իրավիճակը տեղում շարունակում է լարված մնալ։ Փառատոնի հակառակորդները հենց տեղում են: Նրանց ու փառատոնի կազմակերպիչներին բաժանում է ոստիկանական շղթա։
Նշվում է, որ փառատոնը Լիսի լճի մոտ փակ տարածքում կավարտվի հուլիսի 8-ին «Հպարտության շաբաթ» (Tbilisi Pride Week), որը կազմակերպում է ԼԳԲՏՔ+ համայնքին աջակցող «Թբիլիսյան հպարտություն» ՀԿ-ն։ Փառատոնի մեկնարկից մի քանի ժամ առաջ փառատոնի հակառակորդները տարբեր պահպանողական խմբերից Վաժա Փշավելայի հուշարձանից շարժվել են դեպի Լիսի լճի տարածք։ Կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակն է թույլ չտալ փառատոնի կայացումը։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից երթուղի են դուրս եկել նոր տրոլեյբուսները
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Այս մասին տեղեկանում ենք Երև...