Մհեր Սահակյանի գործը դատարանում է․ «Հրապարակ»
«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այժմ գործը դատական քննության նախնական դատալսումների փուլում է։ Մեզ հետ զրույցում Մհեր Սահակյանն ասաց, որ դատական 2 նիստ է եղել մինչ այժմ, որոնք հետաձգվել են։ Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքին, ապա Սահակյանն ասաց, որ դեպքին բոլոր ներկա գտնված անձինք ցուցմունք են տվել։ Հարցին, թե ովքեր են իր դեմ ցուցմունք տվել, Սահակյանը պատասխանեց․ «Դեմն ու կողմը չգիտեմ, բայց, ընդհանուր առմամբ, բոլորը, ովքեր ներկա են եղել՝ թե՛ Վիգեն Խաչատրյանը, թե՛ Ալխաս Ղազարյանը, թե՛ Արփի Դավոյանը, բոլորն էլ տվել են»։
Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ կապված ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում Հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն եւ խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթեւ վնաս»: Գործը քննում է դատավոր Տիգրան Ոսկանյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...