Իրանում մահապատժի են ենթարկել Շահ Չերաղի դամբարանի ահաբեկչության երկու մասնակիցների
Իրանում մահապատժի են ենթարկել անցած տարվա հոկտեմբերին ՇահՉերաղի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության երկու մասնակիցների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
«Հուլիսի 8-ին Շիրազում իրավական թղթաբանության ավարտից հետո ի կատար ածվեցին Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչություն իրականացրած երկու անձանց դատավճիռները: Այս երկու անձինք կախաղան են բարձրացվել» - նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի վերջին հինգ անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի տարածքում (տաճարային համալիր, հանդիսանում է Իմամ Ռեզա եղբայրների գերեզմանը, որը պաշտում են շիաները,-խմբ.):
Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է ահաբեկչության գիշերը: Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն եղել։
Ահաբեկչական հարձակման հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, զոհվել է 13 մարդ, ևս 45-ը վիրավորվել են:
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...