Փարիզից Աթենք մեկնող ինքնաթիռում ուղևորներից մեկը Ղուրանից մեջբերումներ է արել, սպառնացել է սպանել մյուսներին

Փարիզից Աթենք մեկնող ինքնաթիռում արտակարգ դեպք է պատահել. ուղևորներից մեկը սպառնացել է սպանել մյուսներին: Այս մասին հայտնում է greekcitytimes.com- ը։

 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Հունաստանի խոշորագույն ավիաընկերության՝ Aegean Airlines-ի A3613 չվերթի ժամանակ:

Ինքնաթիռն օդ է բարձրացել Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից։ Այնուհետև մի տղամարդ սկսել է բղավել, երգել, Ղուրանից տողեր մեջբերել: Ուղևորներն անհանգստացել են, բորտուղերկցորդուհիները փորձել են նրան հանգստացնել, սակայն արդյունք չի տվել: 

 

Ականատեսը պատմել է, որ տղամարդը սպառնացել է սպանել ուղևորներին:

Քաղաքականություն