Ozon-ը սկսել է վաճառքները Հայաստանի համար

Ռուսական «Ozon»-ից հայտնում են, որ օնլայն ռիթեյլերը մեկնարկել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար․ հաճախորդներին հասանելի է ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին։ Տեղեկությունը հաղոդում է INTERFAX-ը: 

 

 

«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ռուսաստանից «Օզոն»-ով: Նրանց հասանելի է ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք ու առողջապահական ապրանքներ»,- ասվում է առևտրի օնլայն հարթակի հայտարարության մեջ։ 

 

Առաքման ժամկետները կկազմեն միջինը յոթ օր և հասանելի կլինի Omni Logistics-ի միջոցով: Ավելի վաղ Ozon-ը հայտնել էր, որ պատրաստվում է հայկական շուկա մուտք գործել 2023 թվականի աշնանը։

 

«Օզոնը ապագայում նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում՝ ներառյալ սեփական առաքման ծառայությունը և պատվերների ընդունման և տրամադրման կետերի ցանցը», - նշված է եղել հաղորդագրության մեջ։

 

Հայաստանը ԱՊՀ չորրորդ երկիրն է, որտեղ Օզոնը գործում է 2021 թվականից։ Օզոնն արդեն առկա է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներում։

Քաղաքականություն