Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր
Ռուսական ուժերի կողմից Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 43-ի: Ինչպես նշում է dw.com-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Վիրավորների թվում կա 12 երեխա, այդ թվում՝ երկու նորածին, որոնցից ամենափոքրը երեք ամսական է։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 10 ամսական տղայի վիճակը կայունացել է, մյուս երեխաներն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի խոսքով՝ քաղաքի կենտրոնը խոցվել է «Իսկանդեր» հրթիռով։
[4d3fc2fee1b52321c246d88136735127.jpg]
[820f94325c973000b84fb6d018e969c0.jpg]
[fa8cb6bc91991fad68a471fd8a9f873a.jpg]
[31f37f4d33d33909bdb54b9d0dfb5a54.jpg]
[fcc3258918af400e77facfca2c2638d1.jpg]
[4453e33919f43b8e5e81ebdd114766e5.jpg]
[8da194704cebaa062665cc2cfff7c739.jpg]
[8f8e0723444d6d7c1267a8e8442f2a19.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...