Հասարակություն

«Ու էդպես, չգտավ ինքն իր Նարեին... քույրիկ Նարե եկավ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը

Julya
«Ու էդպես, չգտավ ինքն իր Նարեին... քույրիկ Նարե եկավ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը

«Շենգավիթ» ԲԿ–ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

 

Նշվում է, որ փոքրիկի մայրը` Նատալյա Դավթյանը բնական ճանապարհով է հղիացել և հղիության ողջ ընթացքն ու ծննդալուծումն անցել է առանց բարդությունների։

 

Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։

 

Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե» -ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել` մինչև զորացրվի։

 

«Ու էդպես չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-ասել է Նատալյա Դավթյանը։

 

Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել։

 

«Գիշերը շատ ուշ էր, տանը բոլորը քնած էին, մի փոքր մածուն կերա ու սրտխառնոց զգացի, առաջինը Հարութիս հետ եմ խոսել, ասացի` տղաս, ուրեմն մի բան կա... նկարի հետ եմ խոսել, ինքն է իմացել առաջինը, մի քանի օր հետո արդեն թեստ արեցի, համոզվեցի։ Ես միշտ ասել եմ` եթե դու ուզում ես, թող լինի, տղաս։ Եթե չէ, ուրեմն թող չլինի։ Ուրեմն ուզում էր...»,–ասել է մայրը։

 

Նատալյան Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռ չի գտնում։ Վստահ է, որ եթե քուրը եղբորը նման լինի, երբեք չի տուժի։

ԲԿ–ից նաև հայտնում են, որ Նարեն ու մայրն արդեն տանն են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250