Թայլանդուհին ուշքի է եկել իր թաղման ժամանակ

Թաիլանդում մահացած կինը կենդանության նշաններ է ցույց տվել, երբ նրա հարազատները պատրաստվում էին նրան հուղարկավորել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

 

Խոսքը 49-ամյա Չատապորն Սրիֆոնլայի մասին է, որը հիվանդանոցում էր լյարդի քաղցկեղի պատճառով։ Բժիշկները զգուշացրել են, որ կնոջ ողջ մնալու հավանականությունը չափազանց փոքր է։ Հետո նրա դուստրը՝ Մալին, որոշել է մորը տուն տանել, որպեսզի նա կարողանա կյանքի վերջին օրերն անցկացնել սիրելիների հետ։

 

Հունիսի 29-ին բժիշկները Չատապորնին հիվանդանոցից տեղափոխել են տուն և ճանապարհին արձանագրել  հիվանդի մահը՝ հիմնավորելով, որ նա դադարել է շնչել։ Մալիին, ուղեկցելով նրան, զանգահարել է հարազատներին՝ տեղեկացնելու մոր մահվան մասին և խնդրելու նախապատրաստվել տաճարում հրաժեշտի արարողությանը և հետագա դիակիզմանը:

 

Հիվանդանոցի մեքենան շրջվել է և ուղևորներին տարել տաճար, որտեղ, բուդդայական ավանդույթի համաձայն, հանգուցյալի մարմինը պետք է մնա մեկ գիշեր։ Ճանապարհին Չատապորնը ուշքի է եկել.նրան տեղափոխել են բուժհաստատություն և շարունակել բուժումը։

 

 

 

Քաղաքականություն