Այս տարվա հուլիսի 3–ը համարվել է պատմության ամենաշոգ օրը
2023 թվականի հուլիսի 3-ը, օդերևութաբանների հաշվարկներով, պատմության մեջ ամենաշոգ օրն էր: Այս մասին հայտնում է BBC russian-ը։ Այդ օրը մոլորակի ողջ տարածքում միջին ջերմաստիճանը գերազանցել է յոթ տարի առաջ սահմանված ռեկորդը:
Ինչպես հայտարարել են Շրջակա միջավայրի կանխատեսման Ազգային կենտրոն ամերիկյան կառավարական հաստատության գիտնականները, հուլիսի 3-ին համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է 17,01 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2016 թվականի օգոստոսին, 16,92 աստիճան էր։
Գիտնականները հստակեցնում են, որ, հուլիսի 3-ը դարձել է ամենաշոգ օրը 1979 թվականից ի վեր, երբ սկսվել է եղանակի արբանյակային դիտարկումը: Բայց նրանք վստահ են, որ սա ռեկորդ է կանոնավոր գիտական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք ընթանում են 19-րդ դարի վերջից։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...