ՌԴ-Արևմուտք հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում․ քաղաքագետ
«ՌԴ-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Գաղտնիք չէ, որ Կրեմլը կարողանում է մեղմել և շրջանցել պատժամիջոցները նաև մուսուլմանական այն պետությունների շնորհիվ, որոնք չեն միացել պատժամիջոցներին: Եվ Ղուրանի այրման դեպքն արդեն քաղաքական գործոն է դառնում Ռուսաստանի համար:
Վերջերս Դաղստան կատարած այցի ժամանակ Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որտեղ Ղուրան է նվեր ստացել հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովից։ Միաժամանակ Շվեդիայի ոստիկանությունը հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամի առաջին օրը, թույլ է տվել բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի դիմաց Ղուրանի այրմամբ։ Միաժամանակ վարչապետ Ուլֆ Հյալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց ոչ տեղին»։
Նույն օրը տեղի է ունեցել ակցիան՝ մի տղամարդ հրապարակայնորեն պոկել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ խոզապուխտ լցրել ու վառել այն։ ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն անվանել է հավատացյալների իրավունքների խայտառակ խախտում։ Կարծում եմ, որ այս արձագանքները մեր տարածաշրջանում իրենց զգացնել կտան: Մի իրողություն ևս: Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Էրդողանի վրա, պահանջելով վերջինիս վավերացնել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Ինչ է անելու Թուրքիայի նախագահը այս ճակատագրական պահին, չէ որ նա մուսուլմանական աշխարհի գլոբալ առաջնորդի և պաշտպանի դափնեպսակին է հավակնում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Չգիտեմ՝ ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել. Ալեքսանյան
Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հի...