Նեյմարը տուգանվել է 3,3 միլիոն դոլարով արհեստական լճակ ստեղծելու համար
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքի իշխանությունները տուգանել են Փարիզի Սեն Ժերմենի և երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին 16 մլն ռեալով (ավելի քան 3,3 մլն դոլար)՝ հողատարածքում արհեստական լճակ և լողալու տարածք ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է G1-ը։
Դատախազության տվյալներով՝ ՊՍԺ-ի հարձակվողն աշխատանքի ընթացքում պատշաճ բնապահպանական վերահսկողություն չի ապահովել։ Դրա համար մարզիկը տուգանվել է 10 միլիոն ռեալով (մոտ 2 միլիոն դոլար)։ Նեյմարը ևս 5 միլիոն ռեալով (ավելի քան 1 միլիոն դոլար) տուգանք է ստացել օրենքի խախտմամբ «հող տեղափոխելու» համար։
Բրազիլացին նաև տուգանվել է 1 միլիոն ռեալով (մոտ 208,000 դոլար) ապօրինի լճակում լողալու համար. իշխանությունները նախկինում նրան արգելել էին դա անել, սակայն, ինչպես եզրակացրեց դատախազը, Նեյմարը դեռ օգտագործում է լճակը։
Վերջին՝ չորրորդ տուգանքը՝ 10000 ռեալ (2000 դոլար) ֆուտբոլիստը ստացել է առանց թույլտվության կանաչ տարածքների ոչնչացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...