Իսրայելում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ խմբավորումը

Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

 

Խմբավորումը հայտարարել է, որ Թել Ավիվում ավտոմեքենայով վրաերթի ենթարկողն ու դանակահարություն իրականացնողն իր անդամներից մեկն է:

 

Հաղորդվում է, որ երիտասարդի գործողությունը «օրինական ինքնապաշտպանություն» էր՝ Իսրայելի կողմից Պաղեստինյան Ջենին քաղաքում իրականացվող գործողությունների դեմ։ 

 

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թել Ավիվում ահաբեկիչը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտնի, երեքը ծանր վիճակում են։ Հարձակումն իրականացրել է Հեբրոնից 20-ամյա Աբդել-Վահաբ Իսա Հուսեյն Խալայլեհը։ 

 

Նշենք նաև, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Իսրայելը լայնածավալ գործողություններ է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում։ Հայտնի է, որ Ջենինում մինչև հիմա զոհվել է տասը պաղեստինցի, կա 100 վիրավոր, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են: 


 

Քաղաքականություն