ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունը՝ Երասխում կառուցվող գործարանի տարածքում ՀՀ և ԱՄՆ դրոշների առկայությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման առկայությունը։
«ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել դա անելու հարցում»,- այս մասին Հանրայինի եթերում ասել է նա։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում հունիսի 20-ին բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները, որպեսզի այն զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի համար՝ գործարանի ուղղությամբ կրակոցները դադարեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Չգիտեմ՝ ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել. Ալեքսանյան
Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հի...