Աշխարհում սրվում են աշխարհաքաղաքական հակասությունները. Պուտին
Աշխարհում աշխարհաքաղաքական հակասությունները գնալով ավելի են սրվում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապով ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։
Նա նշել է, որ ՇՀԿ-ն ավելի ու ավելի էական դեր է խաղում միջազգային գործերում՝ իրական ներդրում ունենալով խաղաղության և կայունության պահպանման, անդամ երկրների կայուն տնտեսական աճի ապահովման և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։
«Սա հատկապես զգացվում է ներկա պայմաններում, երբ աշխարհաքաղաքական հակասություններն ավելի են սրվում: Միջազգային անվտանգության համակարգի դեգրադացումը շարունակվում է։ Համաշխարհային տնտեսական և ֆինանսական նոր ճգնաժամի ռիսկերը մեծանում են զարգացած երկրներում պարտքերի անվերահսկելի կուտակման, սոցիալական շերտավորման, աճող աղքատության, սննդի և շրջակա միջավայրի անվտանգության վատթարացման ֆոնին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ այս բոլոր խնդիրներն իրենց ամբողջության մեջ «հանգեցնում են կոնֆլիկտային ներուժի նկատելի աճի», հետևաբար ՇՀԿ-ն կամրապնդի համագործակցությունը անվտանգության ոլորտում։
«Իհարկե, համատեղ գործունեության առանցքային խնդիրներից մեկը մասնակից պետություններում անվտանգության պահպանումն է կազմակերպության արտաքին սահմանների օրինակով, իսկ մենք մեր գործունեությունը սկսել ենք հենց այդ ուղղությամբ , ուստի մենք կուժեղացնենք այդ ուղղությունը»,-ասել Է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանի դեմ աննախադեպ մասշտաբներով հիբրիդային պատերազմ է ընթանում, կիրառվում են հակառուսական ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։
«Ռուսաստանը վստահորեն դիմադրում է և կշարունակի դիմակայել արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին և սադրանքներին, իսկ ստեղծված իրավիճակում մեր երկիրը շարունակում է անշեղորեն զարգանալ: Ռուս ժողովուրդն ավելի քան երբևէ համախմբված է, ռուսական քաղաքական շրջանակները, ողջ հասարակությունը հստակ ցույց տվեցին միասնություն և բարձր պատասխանատվություն հայրենիքի ճակատագրի համար՝ հանդես գալով որպես միասնական ճակատ ընդդեմ զինված ապստամբության փորձի»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` երկար ժամանակ Ռուսաստանի սահմանների մոտ Ուկրաինայից «Հակառուսաստան» էր ստեղծվում։
«Մեր սահմանների մոտ արտաքին ուժերի կողմից իրականացվում էր մեր հարևան Ուկրաինայից փաստացի թշնամական «Հակառուսաստան» պետություն ստեղծելու նախագիծ։ Ուկրաինային ութ տարի գերհագեցրել են զենքով, Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայով են լցրել և ամեն կերպ նեոնացիստական գաղափարախոսություն են սերմանել։ Եվ այս ամենը Ռուսաստանի անվտանգությունը հարվածի տակ դնելու, մեր երկրի զարգացումը զսպելու համար», - ասել Է Պուտինը։
Աճող մարտահրավերների հետ կապված՝ ՌԴ նախագահն առաջարկել է ՇՀԿ-ի հակաահաբեկչական կառույցը վերածել տարածաշրջանի բոլոր սպառնալիքներին դիմակայելու կենտրոնի։ Պուտինը նշել է, որ կազմակերպության առաջնահերթությունը պետք է մնա պայքարը հակաահաբեկչական, ծայրահեղականության և կրոնական արմատականության , թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ավազակության դեմ։
Նշենք, որ ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Հայաստանն ունի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Չգիտեմ՝ ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել. Ալեքսանյան
Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հի...