«Պուտինն ամեն ինչ արեց արյունահեղությունն ու խառնաշփոթը կանխելու համար». Վոլոդին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։ Նրա կարծիքով՝ ապստամբության փորձը ցույց է տվել, թե որքան բարձր է Պուտինի հեղինակությունը քաղաքացիների և զինվորականների շրջանում։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն այս ծանր իրավիճակից դուրս եկավ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը երկրում և աշխարհում։
«Նա ամեն ինչ արեց արյունահեղությունն ու խառնաշփոթը կանխելու համար: Վերլուծելով նախկինում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը՝ եթե 1917 և 1991 թվականներին պետության գլխին լինեին Պուտինի նման մարդիկ, ո՛չ հեղափոխություն և ո՛չ էլ ԽՍՀՄ փլուզում չէր լինի»,- նշել է Վոլոդինը։
Հիշեցնենք՝ Վագների ուժերը վերահսկողություն էին հաստատել Դոնի Ռոստովում և պատրաստվում էին շարժվել այլ շրջաններ, սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հեռախոսազրույցից հետո իրավիճակը հանդարտվեց:
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:Տեղ...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայա...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...