ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերում օգնության ազդանշան ցույց տված աղջկա մորը մեղադրել են երեխաներին ծեծելու մեջ. ՌԴ

Աղջկա խորթ հայրը, ով առաջին ալիքի «Мужское/Женское» հաղորդման եթերում օգնության ազդանշան է ցույց տվել, Газета.Ru-ին պատմել է, որ մայրը ծեծի է ենթարկել դստերը։ Կարեն Թունյանը հրապարակմանը տեսանյութ է տվել, որում նրա նախկին կինը հայհոյում է և հրում դստերը, ով փորձում էր կանխել նախկին ամուսինների միջև կոնֆլիկտը։

 

«Երեխաները ամենաբարեկեցիկ պայմաններում չեն ապրում: Նրանք հոգեբանորեն ճնշված են: Կարծիք կա, որ երեխայի մայրը անմեղսունակ է, ասեմ ավելին, երեխաների իրավունքների հանձնակատարի փաստաթղթեր կան, որոնցում հոգեբույժի կարծիք կա նրա հոգեկան առողջության մասին։ Նա, սկզբունքորեն, երեխաների հետ իրեն անպատշաճ, ագրեսիվ և դաժան է պահում։ Ծեծում է նրանց, այդ թվում՝ հոգեբանական»,- ասել է Թունյանը։

 

Թունյանը հավելել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո դատախազությունը հետաքննություն է սկսել։ Միաժամանակ, տղամարդը կարծում է, որ իշխանությունները «չեն ցանկանում» լուծել խնդիրը։

 

Ընտանիքում երկու աղջիկ կա: Ինչպես հաղորդվում է «Мужское/Женское» հաղորդաշարում, Թունյանն ու իր նախկին կինը պայքարում են իրենց կրտսեր՝ չորս տարեկան դստեր խնամակալության համար։ Տեսանյութում նրա ավագ քույրը օգնության միջազգային ժեստ է ցույց տվել։ Նա բարձրացրեց ձեռքը, բութ մատը սեղմել է ափին, ապա մի քանի անգամ ծալել։

 

 

 

 

Քաղաքականություն