Ոստիկանության ծառայողները շատ դեպքերում չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների․ Մանասյան
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մամուլից է տեղեկացել, որ ոստիկանները թմրանյութ գտնելու կասկածանքով ակումբներից մեկում բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս հարցի հետ կապված փորձում են ստանալ պատշաճ տեղեկատվություն։
Սակայն, ՄԻՊ-ն արձանագրել է, որ իրավական, ոստիկանական համակարգում շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելը, որովհետև, ըստ նրա, շատ դեպքերում ծառայողները չեն տիրապետում այն գիտելիքներին և հմտություններին, թե ինչպես է անհրաժեշտ կառավարել ճգնաժամային իրավիճակները, որ ուժի կիրառումն է համարվում համաչափ, որը՝ ոչ։
«Այս երևույթն, իրոք, մտահոգիչ է։ Եզրահանգում կարող ենք անել վարույթն իրականացնելուց հետո, բայց մենք չեն կարող աչք փակել այս հարցի վրա և ասել՝ խնդիրներ չկան։
Այս հարցերի ուղղությամբ անհրաժեշտ է համալիր աշխատանքներ տանել»,- նկատել է Մանասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ջեյք Սալիվանի անդրադարձը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել հունիս...
Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախություններ...
Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծ...