Լեհաստանն ԱՄՆ-ից գնում է 15 մլրդ դոլարի Patriot համակարգեր
Պենտագոնը հայտարարել է, որ Լեհաստանն ԱՄՆ-ից գնելու է մինչև 15 մլրդ դոլար արժողությամբ Patriot զենիթահրթիռային համակարգեր։
Պետդեպարտամենտը, որը վերահսկում է զենքի արտահանումը, հավանություն է տվել այդ գործարքին, ըստ որի Վարշավան կստանա ամենաառաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը:
«Պլանավորված գործարքը կբարելավի Լեհաստանի հակահրթիռային պաշտպանության կարողությունը և կօգնի հասնել Լեհաստանի ռազմական կարողությունների արդիականացման նպատակներին՝ միևնույն ժամանակ էլ ավելի կբարձրացնի փոխգործունակությունը ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Patriot համակարգերն ապացուցել են, որ շատ արդյունավետ են Ուկրաինային ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղո...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...