Հայաստանը հրավեր չի ստացել՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման հարցով խորհրդաժողովին. ԱԳՆ
Լոնդոնում մեկնարկած երկօրյա միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը Հայաստանից որևէ ներկայացուցիչ չի մասնակցել։ Այս մասին տեղեկանում ենք Radar Armenia-ից։
Կոնֆերանսը մեկնարկել էր հունիսի 21-ին, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Radar Armenia-ն դիմել էր Հայաստանի ԱԳ նախարարություն՝ պարզելու, թե Հայաստանը հրավիրվե՞լ է Լոնդոնում կայացած այդ խորհրդաժողովին։ Եթե այո, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցել։
Արտաքին գերատեսչությունից պատասխանել են, որ Ուկրաինայի վերականգնման հարցով խորհրդաժողովին Հայաստանը հրավեր չի ստացել։ «Հարցման մեջ նշված միջոցառմանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ հրավեր չի փոխանցվել»,- ասված է ԱԳՆ պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ջեյք Սալիվանի անդրադարձը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել հունիս...
Լուկաշենկոն խնդրել է իրեն, Պուտինին կամ Պրիգոժինին հերոս չդարձնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում խռովության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրել է հե...
Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծ...