Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը. Ան Լորանս Պետել
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ան Լորանս Պետելը դատապարտել է հունիսի 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ սադրանքը։
«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով նախորդ գիշեր արցախցի 4 զինվոր է զոհվել։ Չնայած շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այս «վստահելի գործընկերոջ» մասին»,- գրել է Պետելը Թվիթերում։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ջեյք Սալիվանի անդրադարձը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել հունիս...
Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախություններ...
Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծ...