ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրիկ Հովեյան՝ Եվրոպայի չեմպիոն, Վիգեն Նազարյանը՝ արծաթե մեդալակիր․ Երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ: 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթեց վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հայ ըմբիշը 87 կգ քաշային կարգի եզրափակիչում համառ պայքարում 4:5 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոկլվաձեին:
Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Հոմերոս Առաքելյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց թուրք մրցակցին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոմերոս Առաքելյանը հաղթեց թուրք մրցակցին՝ դառնալով Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիգեն Նազարյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Յուրիկ Հովեյանը հաղթում թուրք ըմբիշին՝ դուրս գալով եզրափակիչ
Հրապարակվել են հայ ըմբիշ Յուրիկ Հովեյանի (63կգ) և թուրք ըմբիշ Ֆուրկան Էրկենի մենամարտի տեսակադրերը։ Նշենք, որ հայ ըմբիշը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք ըմբիշին` դառնալով Եվրոպայի չեմպիոն
Կնյազ Իբոյանը (92 կգ) հաղթեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն թուրք Մուհամմադ Գիմրիին և դարձավ ազատ ոճի ըմբշ...