ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիգեն Նազարյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ 87 կգ քաշային կարգում։
Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, որը կիսաեզրափակիչում 12:1 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ էր տարել թուրք մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում Յուրի Հովեյանը կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը պարտվել է կիսաեզրափակիչում եւ հուլիսի 27-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Թիմը հանդես է գալիս մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի եւ Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ: