Ռուսական ռազմական ոստիկանությունը Սիրիայում ձերբակալել է «Վագներ»-ի չորս հրամանատարների
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Հմեյմիմ ավիաբազայում ձերբակալել է Էս-Սուվեյդայում գտնվող «Վագներ»-ի խմբի՝ տեղի մասնաճյուղի ղեկավարին և նույն խմբավորման ևս երեք «բարձրաստիճան հրամանատարների»։ Այս մասին հայտնում է Al-Hadath-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ՌԴ ոստիկանությունը այցելել է նաև «Վագներ»-ի՝ Դեյր էզ Զորում, Համայում և Դամասկոսում գտնվող ներկայացուցչություններ։
Հունիսի 24-ին «Վագների» ուժերը արգելափակել են Դոնի Ռոստովի վարչական շենքերը և սկսել շարժվել դեպի Մոսկվա, նախագահ Վլադիմիր Պուտինը խմբավորման ղեկավարի գործողություններն անվանել է «հարված թիկունքից»։
Նույն օրը Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Պրիգոժինի բանակցությունների մասին։ Այնուհետև Վագների ՊՄԿ-ի ղեկավարը հայտարարեց, որ որոշել է շրջել իր շարասյուները և դրանք հետ ուղարկել դաշտային ճամբարներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկակ...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև ականանետ․ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ա...