Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև ականանետ․ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկա...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...
Մարտունիում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստ...