«Ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին մեր բանակի մարտունակությամբ». վարչապետ
44– օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ հիմնավորումներով էին ռուս փորձագետները եկել այդ եզրակացության։
«Այո՛, եղել է նման խոսակցություն, ես հիշում եմ։ Այդ խոսակցությունը եղել է ՊՆ բունկերում։ Խոսքը նրա մասին էր, որ մինչև այդ պահը շատ մեծ ճնշման պայմաններում Ադրբեջանը որևէ խոշոր ձեռքբերում չուներ», – ասել է վարչապետը։
Նրա խոսքով` դրանից հետո տեղի ունեցավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում, որտեղ դիվիզիայի հրամանատարը Կարեն Առստամյանն էր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...