ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ն ծրագրում է Ռուսաստանում խարխլել ներքաղաքական կայունությունը․ Լավրով
ԱՄՆ-ն ծրագրում է 2024 թվականի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը խարխլել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներով։ Տեղեկանում ենք iz.ru-ից։
«Ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու արատավոր պրակտիկան շարունակվում է, նման միջամտության ձևերը շատ բազմազան են՝ ներառյալ սպառնալիքները, շանտաժը, գունավոր հեղափոխությունների կազմակերպումը։ Ուկրաինայում 2014 թվականին հաջողված արյունալի պետական հեղաշրջումը փորձեցին կրկնել 6 տարի անց Բելառուսում։ Չհաջողվեց»,- ասել է նա:
Միաժամանակ գերատեսչության ղեկավարն ասել է, որ ամերիկյան իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու և փորձելու են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում՝ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։
«Նրանք ակնհայտորեն դրանով չեն սահմանափակվելու, նրանք բացահայտ նպատակ են դրել խարխլել ներքաղաքական կայունությունը մեր երկրում, հատկապես հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համատեքստում»,- հավելել է արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
ՈՒՂԻՂ․ «Այս հանդիպմանը երկար եմ սպասել». Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում 44-օրյա պատերազմի մասին
«Այս հանդիպմանը երկար եմ սպասել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից․ Կարեն Անդրեասյան
Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի...