Ռազմական

Պրիգոժինի ապստամբությունից հետո հարևան երկրներն ամրապնդում են ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները

Պրիգոժինի ապստամբությունից հետո հարևան երկրներն ամրապնդում են ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները
Բելառուսի հարևանները վերանայում են սահմանային անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում…

Բելառուսի հարևանները վերանայում են սահմանային անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում ապստամբությունից հետո ուղարկվելու է այս երկիր: Այս մասին գրում  է Euronews-ը։

 

Մասնավորապես, Լեհաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը ստուգել են զորքերը երկրի հյուսիս-արևելքում՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմանի մոտ։

 

«Մենք ամրացրել ենք Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ սահմանները։ Տեղյակ ենք սպառնալիքների մասին և պատասխանում ենք հարձակումների կանխատեսմամբ: Ի վերջո, մենք արդեն երկու տարի է՝ գործ ունենք լեհական սահմանին հիբրիդային հարձակման հետ։ Լեհական բանակի զինվորները ծառայում են սահմանին՝ դրանով իսկ ամրապնդելով մեր հայրենիքի անվտանգությունը»,- ասել է Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը։

 

 Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուժեղացնի» իր արևելյան թևը, եթե Բելառուսը ցանկանա ապաստան տալ Եվգենի Պրիգոժինին և նրա զորքերին: ՆԱՏՕ-ի նոր անդամ Ֆինլանդիան նույնպես հետևում է իրավիճակին։ 

 

«Իրավիճակը նուրբ է, ամեն ինչ կարող է պատահել։ Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։ 

 

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին, «Վագներ» զորախումբն ապստամբություն էր սկսել և գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չեն հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250