Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը
ՌԴ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմի ներդրման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Հիշեցնենք՝ սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, երբ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես զինված ապստամբություն:Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս: Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղո...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...