Իշխանափոխություն Ախուրյանո՞ւմ. ավագանու 3 անդամներ լքել են իշխող թիմը․ ԶԼՄ
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը դիմում են ներկայացրել համայնքապետ Արծրունի Իգիթյանին՝ «Ախուրյան» դաշինքը լքելու մասին: Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը, դիմում է ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին, գրում է News.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում համայնքապետ ասել է, որ ավագանու 3 անդամները ցանկություն են հայտնել մնալ ավագանու անկախ անդամներ։
Նշենք, որ Ախուրյանում իշխանությունը ձևավորվել է «Հաղթանակ» և «Ախուրյան» դաշինքների կոալիցիայով: Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ 13 ձայն։
Արծրունի Իգիթյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ զբաղված է ավագանու անդամեր «փախցնելու» գործով:
«Ընտրված օրվանից ՔՊ-ն մշտապես ջանք ու եռանդ չի խնայել՝ ավագանու անդամեր փախցնելու համար: Համայնքում լարվածությունը ՔՊ-ն է ստեղծում, մարզպետը և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Նրանք չեն կարողանում հանդուրժել այլ կարծիք, այլ խմբակցության:
Նրանք չեն հանդուրժում նույնիսկ ժողովրդի կամքն ու ընտրությունը: Իրենք ուզում են, որ իրենց կամակատարը լինի ղեկավար, ես էլ իրենց չեմ ենթարկվում, իրենց մարդը չեմ դրանից էլ իրենց դուրը չեմ գալիս: Նրանք ամեն ինչ անում են, որ ինձնից ազատվեն: Փորձում են նիստերը տապալել, որ նոր ընտրությունների գնանք. ես և մեր կոալիցիան պատրաստ է նոր ընտրության, սակայն նրանք գնահատելով իրենց ուժերը, հիմա էլ գնում են այլ ճանապարհով՝ ավագանու անդամներին ճնշումներով հանում են մեր խմբակցությունից»,- ասել է Արծրունի Իգիթյանը:
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...