Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկներից 760 մարդ է տուժել

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում առնվազն 764 մարդ է տուժել ավազամրրիկների հետևանքով:

Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։

 

Փրկարարների տվյալներով՝ վերջին հինգ օրվա ընթացքում նահանգի հյուսիսում բնակվող առնվազն 764 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից 115-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում։ Օդերևութաբանները նշում են, որ նահանգի տարածքում հորիզոնական տեսանելիությունը կրճատվել է մինչև 3 կմ, այդ թվում՝ Սիստան և Բելուջիստան վարչական կենտրոն Զահեդանի օդանավակայանում։

 

Օդերևութաբաններն ընդգծել են, որ ներկայում ավազամրրիկի ուժգնությունը նվազում է, սակայն դրա ավարտվելու մասին խոսել դեռ վաղ է։ Նահանգում հայտարարվել է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ: Բնակիչներին հորդորել են խուսափել ոչ պարտադիր ճանապարհորդություններից։ Այս ցուցումները հատկապես վերաբերում են շնչուղիների հիվանդություններ ունեցող անձանց, երեխաներին և տարեցներին:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ավազե փոթորիկ է գրանցվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ բուժկենտրոններ է դիմել 330 մարդ, որոնցից 57-ը հոսպիտալացվել են։

Քաղաքականություն