«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին». Հունգարիայի ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետի, քանի որ այնտեղ չի հանդարտվում «պատերազմական փսիխոզը»։ Նա չի ակնկալում, որ իրավիճակը կփոխվի Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, որը տեղի կունենա այսօր՝ հունիսի 26-ին, Լյուքսեմբուրգում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին: Հնարավոր կլիներ կանխել էլ ավելի մեծ աղետը և փրկել հազարավոր մարդկանց կյանքեր, սակայն դրա համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմական փսիխոզը։ Պատրանքներ չունեմ, որ դա տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի այսօրվա նիստում»,- գրել է ԱԳ նախարարը Facebook-ում:
Հունգարիայի իշխանությունները բազմիցս քննադատել են ԵՄ-ին՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում Ուկրաինային աջակցելու համար։
Հիշեցնենք՝ այս շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանում ապստամբության փորձը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործ...