Քաղաքականություն

«Երևանում ավտոբուսների քանակը միշտ պլանայինին մոտ պետք է լինի». Տիգրան Ավինյան

«Երևանում ավտոբուսների քանակը միշտ պլանայինին մոտ պետք է լինի». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշել է. «Տոկոսային հարաբերակցությամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած…

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշել է.

 

«Տոկոսային հարաբերակցությամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած տրանսպորտային միջոցներից 10.1%-ից պակաս է»

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ պլանայինից 11% պակասը շատ վատ ցուցանիշ է։

 

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և այդ տրանսպորտի կազմակերպումը։

Հետևապես, մեր մնացյալ գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե կան պլանայինից շեղումներ։ Եթե ավել ավտոբուս լինի, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր մյուս գործընկերներին։ Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պլանայինին մոտ պետք է լինի, իսկ մնացածն արդեն ածանցյալ է, որովհետև ամեն մեկն իր ֆունկցիան ունի։ Երբ մեր ֆունկցիան չենք կատարում, խնդիրը խորանում է և ավելանում»,- նշել է Տիգրան Ավինյանը և հավելել ՝ եթե քիչ ավտոբուս դուրս եկավ, այդ ժամանակային ինտերվալները ավելի կմեծանան և մարդիկ գործից կուշանան։

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250