Չարենցի տուն-թանգարանի տանիքին բնակիչը ապօրինի հարկ է ավելացրել
Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում, ս․թ․ հունիսի 3-4-ն իրականացվել է վերնահարկի ապօրինի կառուցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։
«Ունենք տխուր երևույթ․ Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում, ս․թ․ հունիսի 3-4-ն իրականացվել է վերնահարկի ապօրինի կառուցում։ 2022թ․ մայիսին համայնքի կողմից տրվել է մանսարդային հարկի կառուցման շինթույլտվություն, որն, ըստ էության, շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել, և տվյալ տարվա մարտին, առանց որևէ նախագծային շեղումների, կառուցապատողը դիմել է ավարտական ակտի, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից այն փաստագրվել է առանց որևէ խախտումների։ Այնուհետ, ս․թ․ հունիսի 3-ին անօրինական՝ առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, տվյալ կառուցապատող բնակիչը շարունակել է իր աշխատանքը և էական փոփոխություն է կատարել՝ ամբողջությամբ վերնահարկի ավելացմամբ»,- ասել է Ասատրյանը՝ նշելով, որ այդ հատվածը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ բնակչին։
Յակով Ասատրյանի խոսքով՝ բնակիչը տուգանվել է. «Ստացել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից գրություն, և Ձեր հանձնարարությամբ, պրն Ավինյան, ընթացիկ շաբաթվա ընթացքում հուշարձան-շենքերի պահպանման կարգի խախտման դեպքով փորձելու ենք վարչարարություն իրականացնել և տվյալ տանիքային հատվածը բերել նախկին տեսքի, որով փաստագրել ենք և տվել ավարտական ակտ»,- նշել է նա։
«Ճիշտ եմ, չէ՞, խոսքը Չարենցի տուն-թանգարանի մասին է»,- հարցրել է Տիգրան Ավինյանը և շարունակել, որ եթե կարիք կա, իրավակարգավորումները կարելի է փոխել, օրինակ, տուգանքների քանակն անվերջանալի դարձնել․ «Սա ամենացայտուն դեպքն է, երբ հուշարձան-շենքի տանիքին ինչ-որ մեկն, առանց թույլտվության, ինչ-որ բան է անում։ Երևանի կենտրոնում ու, առհասարակ, մանսարդների անօրինական կառուցումների դեմ իրավական բոլոր հնարավոր միջոցները եկեք միասին դիտարկենք, որովհետև չպետք է հանդուրժել, հետո գնալ, հետևանքների դեմ պայքարել։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ բարձրացնի․ սա անընդունելի է։ Այդ իրավական բացատրությունները, լոլոներն էլ՝ եկեք վերջացնենք։ Գնացեք, իրավական լուծումը գտեք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին, հուշարձան-շենքերին, արժեքավոր դիմագծերով շենքերին, և, առհասարակ, չպետք է թույլ տա նորմատիվներից դուրս, շինթույլտվություն չունեցող որևէ տեսակի շինարարություն»։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նման դեպքում կիրառել ամենակոշտ մեթոդները։
Նմանատիպ հոդվածներ
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...